Միավորումը չունի այլընտրանք, եթե ցանկանում ենք երկիրն այս վիճակից դուրս բերել. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․
«Օրերս ՀՀ-ում գործող հայտնի պրոֆեսիոնալ կառույցներից մեկը (անվանումը չեմ հրապարակում՝ թույլտվություն չունենալու պատճառով) փակ քննարկման ընթացքում ներկայացրել է իր վերջին հետազոտությունը, ըստ որի՝ ժողովրդի մեծամասնությունը գտնվում է խորը ապատիայի մեջ՝ պատերազմի հետևանքների և վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված։
Միաժամանակ, հարցվածների մեծամասնությունը պահանջում է, որ երկրում գործող հասարակական-քաղաքական բոլոր կարող ուժերը միավորվեն և իրենց ռեսուրսները մեկտեղեն՝ երկիրն այս բարդ իրավիճակից դուրս բերելու համար։
Ինչպես շատերդ կհիշեք, բոլոր կարող քաղաքական ուժերի և հասարակական միավորների համախմբումն ու ազգային համաձայնության կառավարության ստեղծումը եղել է 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի հիմնական թեզը, որը, ըստ էության, ընտրության արդյունքներից ելնելով՝ մերժվեց ժողովրդի կողմից։
Ամեն դեպքում՝ ուրախ եմ, որ գոնե հիմա մարդիկ հասկացել են, որ սևի-սպիտակի, հնի-նորի, հեղափոխականի-հակահեղափոխականի կամ որևէ այլ բաժանում չունի ապագա, իսկ միավորումը չունի այլընտրանաք, եթե ցանկանում ենք երկիրն այս վիճակից դուրս բերել։
Հուսով եմ նաև, որ քաղաքական ուժերը վերջապես կկարողանան մի կողմ դնել իրենց տարաձայնություններն ու միավորվել կարևորագույն հարցերի լուծման նպատակի շուրջ։
Քանի դեռ ուշ չէ...»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի