Լիրայի արժեզրկումից հետո Թուրքիայում հակաիշխանական ակցիաներ են սկսվել
Նոյեմբերի 24-ից Ստամբուլում, Անկարայում, իսկ այսօր արդեն Էսքիշեհիր և Իզմիր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ կապված թուրքական տարադրամի՝ լիրայի արժեզրկման հետ, գրում է ermenihaber-ը։
Ցուցարարները պահանջում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կառավարության հրաժարականը և անձամբ Թուրքիայի նախագահի հրաժարականը: Ստամբուլում բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Թաքսիմ հրապարակում, սակայն ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել և այն փակել:
Երեքշաբթի թուրքական արժույթը նոր հակառեկորդ էր սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11.37 լիրայից ընկնելով մինչեւ 13.21 լիրայի։
Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թուրքական կենտրոնական բանկը անցած հինգշաբթի 16 տոկոսից նվազեցրեց տոկոսադրույքը մինչև 15 տոկոս, իսկ երկուշաբթի նախագահ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել տոկոսադրույքի հետագա նվազման օգտին:
Հարակից հրապարակումներ`
- Դոլարի ինդեքսի բարձրացումը բացասական է ազդելու լիրայի վրա
- Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել
- Թուրքական լիրայի արժեզրկման պատմական նոր ռեկորդ է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան