ԿԽՄԿ-ն աջակցել է ԱՀ ԱԻՊԾ-ի առաջին օգնության հավաքածուների համալրմանը
Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը տրամադրել է վիրակապական գործիքների հավաքածու՝ որոնք պարունակում են վիրակապեր, հակասեպտիկներ և առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ այլ պարագաներ: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Նվիրաբերված իրերը նախատեսված են ԱԻՊԾ-ի առաջին օգնության հավաքածուները համալրելու, ինչպես նաև համանուն դասընթացների ժամանակ օգտագործելու համար:
Այս աջակցությունը երկու կառույցների համագործակցության բաղկացուցիչ մասն է։
ԿԽՄԿ-ի օգնությամբ ԱԻ ծառայության մասնագետներն ամեն տարի անցնում են վերապատրաստում և իրենց հերթին առաջին օգնության դասընթացներ կազմակերպում տարբեր համայնքներում, պետական ու մասնավոր հիմնարկներում:
ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներին շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և ցուցաբերած հերթական աջակցության համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան