Երազում եմ այն օրը, երբ զենքը ձեռքիս կսպանեմ գոնե մեկ թուրքի, դա իմ որդու վրեժը կլինի․ Կարին Տոնոյան
Մենք պայքարելու ենք հանուն ապրելու, հանուն հաղթանակի, ներքի հաղթանակի , ապա նաև է արտաքին հաղթանակի։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող Ազատագրական շարժման հավաքի ընթացքում ասաց «5165» կուսակցության նախագահ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին, Տոնոյանը նախ նշեց, որ իր համար շատ դժվար է եղել ասուլիսը լսելը։
«Ակամայից հիշեցի Քաջ նազարի հեքիաթը, երբ Նազարն ասում էր՝ արևը թող այստեղից դուրս գա, այնտեղ՝ մայր մտնի, գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ։ Լսում էի որպես մանկավարժ որևէ հասկանալի, նորմալ միտք չգտա։ Ուստի ես անգամ հարկ չեմ համարի անդրադառնալ դրան»,-ասաց Տոնոյանն ու պատասխանեց նախաձեռնության անդամներին ուղղված հարցերին։
«Մեզ հարցնում են՝ ո՞վ է մեզ կառավարում, պատասխանում եմ՝ Եռագույնը։ Այս պայքարը հանուն Եռագույնի է, հանուն նրա, որ այս հանրապետության հրապարակում ծածանվեն միայն Եռագույն դրոշները։
Ասում են՝ այսօր պայքարը ճակատում է, գնացեք ճակատ։ Հարգելիներս, դուք ինչ է, չգիտե՞ք, որ կամավորական բոլոր ջոկատներին թույլ չեն տալիս մոտենալ դիրքերին, չեն զինում և չեն մոտեցնում։ Համոզված եմ, գոնե յուրաքանչյուր երկրորդդ ունեք նման ընկերներ, որոնք կամավորագրվում են և տեղ չհասած վերադառնում են կամ գնում են այնտեղ սպասում են։ Այո, ես անձամբ պատրաստ եմ, չեք էլ պատկերացնի, թե ինչպես եմ երազում այն օրը, երբ զենքը ձեռքիս կսպանեմ գոնե մեկ թուրքի, դա իմ որդու վրեժը կլինի։ Եթե ինձ կզինեք, ապա այո, պատրաստ եմ գնալու։
Ինչի՞ց կամ ումի՞ց ենք ազատագրում։ Նախ և առաջ մեր վախերից։ Այն ծուլությունից , որը մեզ նստեցնում է տանը և թույլ չի տալիս գալ հրապարակ և մեր բաժին հողը, այն քառակուսին , որի վրա ձեր տուն է գտնվում, կամ որի վրա դուք կանգնած եք։ Այդանը գոնե դուրս եք ու պաշտպանեք։ Եվ վերջապես, մենք Ձեզ ուզում ենք ազատագրել այն մարդուց, որը Ձեզ հասցրել է այս վիճակին և միմյանց նկատմամբ թշնամանքին։
Խոսքն ուղղելով պատմաբաններին, գրողներին, նկարիչներին Կարին Տոնոյանը կոչ արեց դուրս գալ և կանգնել իրենց պայքարի կողքին։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության հրապարակում մեկնարկեց Ազատագրական շարժում նախաձեռնող խմբի հավաքը
- Բողոքի ակցիա` մետրոյի Երիտասարդական կայարանում
- «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի մասնակիցները երթ են իրականացնում
- Այսօր ժամը 17-ին Հանրապետության հրապարակ. «Մեկնարկել է ազատագրական շարժումը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին