Մշակույթ 10:13 24/11/2021 Հայաստան

«Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Իրեն Ադրբեջանի ուդիական համայնքի կրոնական առաջնորդ հռչակած Ռոբերտ Մոբիլին հերթական անգրագիտությունն է ցուցադրել՝ օկուպացված Հադրութի հայկական հուշարձանների խաչերն ու խաչային հորինվածքները ներկայացնելով որպես աղվանական։

Լավ է, գոնե հասկացել է, որ բավարարվի միայն 17-19-րդ դարերի օրինակներով, խուսափելով ավելի վաղ օրինակներին դիմելուց, թե չէ ստացվելու էր, որ հայկական ողջ խաչքարային մշակույթը պիտի հայտարարել աղվանական:

Ասենք, որ Մոբիլիի արածը նրա սեփական «հայտնագործությունը» չէ: Տարիներ առաջ այդ «գյուտն» արել են ադրբեջանցի «հետազոտողները», Նիժի եկեղեցու 19-րդ դարի քանդակազարդ խաչերը, որոնք ուղեկցվում են հայերեն արձանագրություններով, ներկայացնելով որպես աղվանական։

Անտեղյակ լինելով հայկական մշակույթից և հատկապես խաչքարային արվեստից,  հետևաբար, դրանցում խաչի պատկերագրության և հորինվածքային բազմազան տիպերի ծագումից ու զարգացումից, անգրագետ «գյուտարարներին» թվացել է, թե խաչերի այդ տեսակը այլուստ հայտնի չէ, և դրանք կարելի է համարձակորեն աղվանական հայտարարել: Նույնպես վարվում է և  Մոբիլին՝ «հայտնագործելով», որ նման խաչեր կան նաև Հադրութի հուշարձանների վրա: Իհարկե ադրբեջանական պետական զեղծարարության տրամաբանությունը ենթադրում է, որ հայերը պիտի որ ջնջած լինեին «աղվանական» խաչերը և իրենցը փորագրեին: Պարզ է, որ հայերը երբեք որևէ բան ջնջելու կարիք չունեին, քանի որ դրանք իրենց նախնիների քանդակած խաչերն են:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ադրբեջանցիների կողմից «աղվանական» հռչակված խաչը: Այն մի քանի տասնյակի հասնող հայկական խաչերի տիպերից մեկն է՝ բազմաթել հյուսկեն երկրաչափականացված խաչ, որի թևերն ավարտվում են նշտարաձև ելուստներով:

Ընդհանրապես խաչի հյուսվածքայնությունը, որը զուտ հայկական երևույթ է և դրսևորվում է բուսական ու երկրաչափական մոտիվների համատեղմամբ, ինչն էլ խաչին հաղորդում է հյուսածո-ծաղկուն արտաքին: Դա մի գործընթաց էր, որ հայ խաչքարային արվեստում սկիզբ է առնում 10-րդ դարի վերջերից և տարբեր դրսևորումներով հարատևում մինչև 18-19-րդ դարերը: Նույն դրսևորումն ենք տեսնում նաև հայկական գրքարվեստում։

Հյուսածո-ծաղկուն խաչերն իրենց մանրանկարչական նրբագեղությամբ և բազմազանությամբ զարդարում են նաև հայկական գրեթե բոլոր գրչօջախներում գրված և ծաղկված ձեռագիր մատյանների  նկարազարդ էջերը։ Դրանց ամենավաղ օրինակները հանդիպում են 11-12-րդ դարերի ձեռագրերում (Անվանաթերթ, Ավետարան, 1181թ., Դրազարկ, մանրանկարիչ Խաչատուր, թ.181բ), իսկ 13-րդ դարից այն լայն տարածված տիպ է ներկայացնում ընդհուպ մինչև 18-րդ դար։

Մոտ 14-րդ դարի վերջերից՝ քաղաքական-դավանական էական ճնշումների պատճառով հայ մշակույթը որոշակի անկում է ապրում, խաչքարային արվեստը հետզհետե կորցնում է նախկին բուսա-երկրաչափական բազմազանությունը, քանդակը դառնում է ավելի սաղր, մոտիվներն ավելի միատարր ու կրկնվող: Խաչաքանդակներն ամբողջովին երկրաչափականացվում են,  և միայն որոշ օրինակներում  նրա երբեմնի բուսական կերպարն արտահայտվում է խաչատակից բարձացող փոքրիկ արմավիկներով ու խաչաթևերի նշտարաձև վերջույթներով: Սա համահայկական մի գործընթաց էր, որն սկսվեց կենտրոնական նահանգներում (Կոտայք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Վասպուրական), ապա տարածվեց նաև Արցախում, Ուտիքում, իսկ եզակի օրինակներով, այն էլ 19-րդ դարում նաև Կուրից հյուսիս:

Թե ինչու  այն ներառեց նաև աղվանական եկեղեցին, պարզից էլ պարզ է: Սկսած առնվազն 7-րդ դարի վերջերից՝ Աղվանից եկեղեցին դավանաբանորեն, ծիսական և պատկերագրական առումներով որևէ տարբերություն չուներ Հայ եկեղեցուց, մանավանդ, որ նրա հոտի գերակշիռ մասն էլ կազմում էր Արցախի և Ուտիքի հայ բնակչությունը: Ութերորդ դարից ի վեր չկա աղվանական քրիստոնեական առանձին մշակույթ, չկա առանձին դավանաբանություն, ծես և պատկերագրություն: Կան միայն տեղական շինարարական, կատարողական առանձնահատկություններ, որ թեթև ձեռքով կարելի է հայտարարել աղվանական:

Եվ պարզ է, որ չեն կարող լինել նաև աղվանական խաչեր՝ ի տարբերություն հայկականի:

Բայց դառնանք փաստերին: Նշտարաձև վերջույթներով  խաչաքանդակների առաջին օրինակները տալիս են դեռ 12-րդ դարի որոշ խաչքարեր (նկ. 6), սակայն այն համատարած է դառնում սկսած 14-րդ դարի կեսերից (օրինակ՝ Առինջի, Բջնիի, Հավուց Թառի, Պոռի խաչքարերը, որոնք ունեն նաև հստակ արձանագրական թվագրումներ, տես նկ. 7-10): Այս ալիքը տարածվում է ողջ Հայաստանով մեկ, ապա ներառում Արցախը և Ուտիքը: 17-րդ դարի քաղաքական ու մշակութային վերելքը Պարսկաստանին ենթակա ընդարձակ տարածքներում (Վանա լճից մինչև Խաչեն, Այրարատից մինչև Սպահան) այս խաչաձևն է ընտրում որպես հիմնական՝ դրանց քանդակները զանազան համադրություններով տեղադրելով նոր կառուցվող եկեղեցիների ճակատներին, շքամուտքերի բարավորներին, խաչքարերի և տապանաքարերի վրա:

Ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցու կողմից երկրի կենտրոնական մարզերում 14-15-րդ դարերում ստեղծում էին խաչերի և խաչային հորինվածքների նոր ձևեր, 16-18-րդ դարերում դրանք տարածում հայաստանյան և հայաբնակ ու հայադավան տարածքներում նրա համար, որպեսզի դարեր անց կիսագրագետ Մոբիլին և իրեն ոգևորողները «հիացական» գյուտեր անեն և դրանք համարեն աղվանական: Գիտական «բարեվարքության» ավելի կատարյալ օրինակ դժվար է պատկերացնել»։

Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}