ՃՈ-ին նամակներն ու գանգատները կարելի է ուղարկել e-request.am կայքի միջոցով
Նոյեմբերի 29 ից ձեր կողմից ճանապարհային ոստիկանություն ներկայացվող դիմումները, գանգատները (բողոքները) կամ հարցումները էլեկտրոնային եղանակով ճանապարհային ոստիկանություն կարող են ներկայացվել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (e request.am կայքի) միջոցով։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածով «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» գործարկման պահանջները։
«Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 29 ից ճանապարհային ոստիկանություն [email protected] էլեկտրոնային հասցեն անհասանելի է լինելու ներկայացվող դիմումների, գանգատների (բողոքների) կամ հարցումների համար»,-հայտնում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի