Ճապոնացի զինվորականները կորցրել են կապը 2 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի հետ
Նոյեմբերի 23-ին ուսումնական վարժանքների ժամանակ ճապոնական ցամաքային ինքնապաշտպանական ուժերը կորցրել են կապն ամերիկյան արտադրության ScanEagle անօդաչու թռչող սարքի հետ, որն արժի մոտ 250 մլն իեն (մոտ 2,1 մլն դոլար): ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքն անհետացել է ռադարից երկրի հարավ-արևմուտքում գտնվող Տանեգասիմա կղզու շրջակայքում գտնվող ջրային տարածքի վրա տեղեկատվություն հավաքելու զորավարժություններ կատարելիս: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը կարող էր ընկնել ծովը։ Այդ հատվածում նավերին հասցված վնասի մասին տեղեկություն չի ստացվել։
Ճապոնացի զինվորականները սկսել են անհետացած դրոնի որոնումները՝ նավեր ուղարկելով կղզու մերձակայք։