Ճապոնիայում դեռահասը վիճաբանության ժամանակ դանակով սպանել է դասընկերոջը
Չորեքշաբթի առավոտյան դասընկերոջ կողմից վիրավորում ստացած դեռահասը մահացել է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործկլությունը, վկայակոչելով «Kyodo» գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Այչի պրեֆեկտուրայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարվածել է զուգահեռ դասարանի աշակերտին։ Վիրավորում ստացած դեռահասը մահացել է հիվանդանոցում՝ արյան կորստից։
Չորեքշաբթի օրը ոստիկանություն ահազանգ է ստացվել ռուսական դպրոցի 9-րդ դասարանին համապատասխանող հանրակրթական դպրոցի միջին փուլի երրորդ դասարանի աշակերտների միջև վիճաբանության մասին։ Դպրոցականներից մեկը դանակով վիրավորել է մյուսին։ Դեպքը տեղի է ունեցել դասի մեկնարկից առաջ։ Հանցագործության ժամանակ օգտագործված զենքը եղել է դանակ՝ 20 սանտիմետր երկարությամբ։ Դպրոցականը ոստիկանությունում հարցաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել։
Ըստ գործակալության դպրոցում ստեղծվել է քննիչ հանձնաժողով։
Դանակահարած դասընկերը ձերբակալվել է սպանության կասկածանքով։
Կատարվածի պատճառները պարզվում են։