
24․11․2021․ Մատաղիսի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Արցախի հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ:Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Հայտնաբերվել է ևս 1 աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում: