Մենք գնում ենք դեպի հաղթանակ․ Նաիրի Հոխիկյան
«Սա մեզ տանում է անպարտելի հաղթանակի։ Մենք գնում ենք դեպի հաղթանակ»,- Հանրապետության հրապարակում ընթացող Ազատագրական շարժման հավաքի ընթացքում ելույթն այսպես սկսեց տարածաշրջանային փորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը։
Նպատակին հասնելու համար Հոխիկյանը հավաքվածներին առաջարկեց բաժանված թերթիկների վրա գրել, թե ինչ առաջարկություններ կան կամ դիտարկումներ։
Անդրադառնալով Փաշինյանի ասուլիսին և այսօր Սյունիքի մարզ կատարած այցին, որտեղ խոսել է սահմանագծումից ու սահմանազատումից, փորձել է ապացուցել, որ դա լավ բան է։
«Ուզո՞ւմ եք, որ մեր երկրի տարածքները հայտնվեն թշնամու տիրապետության տակ, դա է ենթադրում Փաշինյանի և Ալիևի սահմանագծումը։ Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր են կռվել կռվի դաշտում։ Մեր զինվորներն առաջնագծում են, մենք միշտ կանգնած ենք եղել և լինելու ենք զինվորի կողքին, զինվորի թիկունքում։ Յուրաքանչյուրը պետք է կատարի իր պարտքը։ Եթե մենք այստեղ ենք, որ կանխենք այդ հակահայկական ծրագրերը և պարտադրենք, որպեսզի այս իշխանությունը հրապարակի անհասականալի փաստաթուղթը, ապա պետք է ավելի ու ավելի շատանանք»,- ասաց նա և առաջարկեց սելֆի անել ու լուսանկարը գցել համացանց՝ նշելով, որ իրենք մասնակցում են Ազատագրական շարժմանը։
Հարակից հրապարակումներ`
- Երազում եմ այն օրը, երբ զենքը ձեռքիս կսպանեմ գոնե մեկ թուրքի, դա իմ որդու վրեժը կլինի․ Կարին Տոնոյան
- Հանրապետության հրապարակում մեկնարկեց Ազատագրական շարժում նախաձեռնող խմբի հավաքը
- «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի մասնակիցները երթ են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին