Նիդեռլանդները կորոնավիրուսով հիվանդներ է տեղափոխում Գերմանիա
Նիդեռլանդները կորոնավիրուսային վարակով որոշ հիվանդների ուղարկում է Գերմանիայի հիվանդանոցներ՝ մասնագիտացված կլինիկաներում մահճակալների բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է Nieuws պորտալը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների ազգային ցանցին (LNAZ):
Գազետա.ռու-ն գրում է, որ նոյեմբերի 23-ին Ռոտերդամի տարբեր հիվանդանոցներից երկու հիվանդ տեղափոխվել են Գերմանիա բուժման նպատակով։
Նշվում է, որ հիվանդներին մի երկրից մյուսը տեղափոխելը շատ աշխատատար է։ Նրանք տեղափոխվում են ինտենսիվ թերապիայի շարժական բաժանմունքով՝ հատուկ բուժանձնակազմի ուղեկցությամբ։ Գերմանիան համաձայնել է ընդունել Նիդեռլանդներից կորոնավիրուսով 20 հիվանդի։