Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նոյեմբերի 22-ին նախագահը հայտարարել էր նոր դեղամիջոցի փորձարկման կամավոր դառնալու իր ցանկության մասին Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովի հետ հանդիպմանը:
Պուտինը հավելել է, որ պատվաստումից հետո 15 րոպե նստել է, որպեսզի տեսնի ինչ-որ փոփոխություններ կատարվում են թե ոչ, սակայն ոչ մի բան տեղի չի ունեցել։