Սուրենյանց. Նիկոլը նմանվում է Բրեժնևին
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, լսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը նմանվում է Բրեժնեևին․․․
Պետության ղեկավարը, որը 2018-20 թթ-ին ուներ հանրային վստահության մեծ պաշար, տապալեց արժանապատիվ խաղաղության օրակարգը՝ դիրքավորվելով որպես «ոչմիթիզականության» առաջամարտիկ, հիմա էլ համարձակություն չունի անկեղծորեն խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ տուրք տալով պոպուլիզմին ու փորձելով չեզոքացնել ոչ թե արտաքին ռիսկերը, այլ նրանք, որոնք ստեղծվում են նորահայտ "ազատագրականների" կողմից։
Տխուր է ունենալ ղեկավար, որը չունի խոսքի բովանդակություն, հստակություն ու կարող է երկու ժամից ավելի խոսել՝ մնալով շաբլոնների ու կարգախոսների գերի։
Գուցե կրկնվում եմ, բայց Նիկոլը նմանվում է Բրեժնեևին․․․
Եթե սխալվում եմ, թող իրապես ձևակերպի Հայաստանի զարգացման համատեսքտը՝ դատարկ կարգախոսներից անցնելով խաղաղության իրական օրակարգի, ԼՂ խնդրի կարգավորման օրակարգի ձևավորմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի