ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է առաջին բանկային չատ-բոտը WhatsApp և Facebook մեսենջերներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երկրի բանկային շուկայում նմանօրինակ չունեցող Չատ-բանկ DIRECT անվամբ բոտը` WhatsApp և Facebook մեսենջերներում:
Բանկից մանրամասնում են, որ ծառայության օգնությամբ Բանկի հաճախորդները կարող են կատարել բանկային գործարքներ` անմիջապես իրենց WhatsApp և Facebook մեսենջերների միջոցով:
Չատ-բանկ DIRECT-ի մի քանի պարզ քայլերի միջոցով առանց Բանկ այցելելու կարելի է դառնալ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդ: Դեռևս հաճախորդ չհանդիսանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները և անցնել կենսաչափական նույնականացում՝ սելֆի անելու և անձը հաստատող փաստաթուղթը լուսանկարելու միջոցով: Արդյունքում կբացվի բանկային քարտ, որի ֆիզիկական տարբերակը հաճախորդը կարող է ստանալ իր կողմից նախապես ընտրված մասնաճյուղում։
Չատ-բանկ DIRECT ծառայության միջոցով կարելի է նաև ստանալ վարկ, արագ դրամական փոխանցում քարտին, ներդնել ավանդ, ինչպես նաև, ստանալ տեղեկատվություն գործող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ:
Չատ-բանկ DIRECT ծառայությունից օգտվելու համար` հաճախորդը պետք է ավելացնի Բանկի (+374) 8000-8787 հեռախոսահամարն իր կոնտակտների ցանկում և WhatsApp մեսենջերի միջոցով պահպանված կոնտակտին ուղարկի «Start» բառը կամ անմիջապես անցնի հղումով:
Ծառայությունն ակտիվացնելու մեկ այլ միջոց՝ Facebook մեսենջերում անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, ապա՝ գրել «Start» բառը կամ պարզապես նամակի տեսքով «Start» բառն ուղարկել Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
Ի պատասխան «Start» բառի՝ չատ-բոտը ծառայությունն ակնթարթորեն սկսում է հաղորդակցվել հաճախորդի հետ:
«Մենք շարունակում ենք զարգացնել Բանկին և հաճախորդներին միմյանց հետ կապող սպասարկման թվային ուղիները: Համոզված ենք, որ Չատ-բանկ DIRECT-ը կօգնի էապես նվազեցնել մեր Կոնտակտային կենտրոնի ծանրաբեռնվածությունը և խնայել հաճախորդի՝ պատասխանի սպասելու ժամանակը: Չատ-բոտը նվազագույնի է հասցնում նաև մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով հաճախորդներին ավելի արագ և անվտանգ սպասարկում»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ»
- Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է հաճախորդներին հեռախոսազանգերի միջոցով խարդախությունների մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ