Հասարակություն 10:29 24/11/2021 Հայաստան

Փաշինյանը դերասանական վարպետություն էր ցուցադրում. Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է. 

«Փաշինյանը տգե՞տ է, թե՞ խաղում է տգետ

Գիտենք որ վարչապետ Փաշինյանը հաճախ դերասանություն է անում, ինչպես գաղտնալսված  խոսքում՝ որ միջազգային հարաբերություններում իրեն գժի տեղ է դնում, որ խաբի պետությունների ղեկավարներին։ Այսուհանդերձ, մի քանի հարցեր մնում են, նա տգե՞տ թե՞ իրեն տգետի տեղ է դնում։

Ինչո՞ւ եմ հարցնում. այսօրվա (նոյեմբերի 23) ասուլիսում նա վրդովված ասել է, թե ինչ ճիշտ բան էր արել, որ  մաքսատան ծառայողին  հեռացրել էր աշխատանքից, այն բանի համար որ նրա սենյակում երկրի դրոշը գետնին դրված է եղել, իսկ այ, իր համար շատ ծանր էր որ բազմաթիվ մարդիկ մեղադրել էին նրան դրա համար։ Հարցս սա է՝ նա այնքան տգե՞տ է, որ չգիտի ինչ է մարդու իրավունք, մասնավորապես, աշխատանքային իրավունք, և որ վարչապետը իրավունք չունի իր քմահաճույքով պետական ծայայողին գործից հեռացնել, թե՞ իրեն տգետի տեղ է դնում։

Ասում է. «Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածն այն է եղել, երբ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար ամենամեծ հարվածն ա եղել: Ձեզ կարող ա թվալ՝ նոյեմբերի 9-ից հետո ա եղել, բայց ամենամեծը դա է եղել, երբ Հայաստանում մարդիկ քննարկել են՝ ո՞նց, դրոշը ոտի տակ տված պաշտոնյայի մեջքը ցավում ա, դրոշի համար աշխատանքից հանում ե՞ք: Դա ամենամեծ հարվածն ա եղել»։

Նախ, կարծես անկեղծացավ և մատնեց, որ դերասանական վարպետություն էր ցուցադրում, երբ 44֊օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողների մոտ աչքերը տխրեցնում էր, խոստովանում, որ հազարավոր զոհերն ու հայրենիքի մի մասի կորուստը նրա վրա այնպես չէր ազդել ինչպես իր բրտությունից  մաքսատան ծառայողի իրավունքերի պաշտպանությունը։

Իսկ արդյո՞ք էլի դերասանական վարպետություն չի ցուցադրում ներկայացնելով թե ինչքան է հարգում Հայաստանի դրոշը, քանի որ 44 օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները գրեթե ամեն օր Հայաստանի դրոշը անարգում էին, տրորում էին, բայց ինքը ասում է, որ դրանից չի ազդվել, իսկ այ, մաքսատանը դրոշը գետնին տեսնելով իրեն կորցրել է, ու հեռացրել մեկին որ չես էլ իմանում ինքն է դրոշը դրել գետնին թե մեկ այլ անձ։ Բայց էլի ճիշտ չի ասում, նա չի հեռացրել ծառայողին, ավելի վատ բան է արել՝ նրան ստիպել է իր կամքին հակառակ գործել՝ գործից դուրս գալու դիմում գրել, գրել՝ խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից։

Մեջբերում բառացի. «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Այս պատմությանը ծանոթանալով՝ Մոնրեալի UQAM համալսարանի քաղաքագիտության  պրոֆեսոր, արհմիությունների  մասնագետ Դավիդ Մանդելն ասաց. «Ինչ կարելի է ասել նման վարքագծի մասին` սա ժողովրդավար ղեկավարի պահվածք չէ, այլ մի «самодур»-ի, որն արհամարհում է ժողովրդին: Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը կկարողանա վարչապետին հիշեցնել, որ նա է աշխատում իրենց համար, ոչ թե հակառակը, և որ, եթե պետք լինի, նրան էլ կարող են նույնքան արագորեն ազատել աշխատանքից»:

Սակայն ժողովուրդը նրան աշխատանքից չհեռացրեց ոչ այդ ժամանակ, ոչ էլ այն բանից հետո, երբ պատերազմ, պարտություն ու աղետ բերեց երկրի գլխին։

Իսկ այն ժամանակ, նրա շրջապատում մեկը չգտնվեց որ բողոքեր ու որպես համերաշխություն մաքսատան ծառայողին դուրս գար զբաղեցրած պաշտոնից։ Օրինակ, կա Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն՝ նախարարն ու տեղակալները հեղափոխականներ՝ որ մինչ հեղափոխությունը կուրծք էին ծեծում մարդու իրավունքերի խախտումների վերաբերյալ, նախարար՝ Զարուհի  Բաթոյանը՝  իրավապաշտպան էր, բայց, պարզվեց, նրա իրավապաշտպանությունը ավարտվում էր այնտեղ, որտեղ սկսվում էր նախարարի պաշտոնը,  տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ որ Նժդեհին ֆաշիստ է անվանում, բայց շեֆի ֆաշիստական արարքները նորմալ ընդունում է, մյուս տեղակալը՝ Գեմաֆին Գասպարյան՝ որ «Բուն» թիվիով ազգին «կրթում է», բայց էնքան անկիրթ է, որ վարչապետը քթի տակ  աշխատանքային իրավունք էր տրորում, իսկ ինքը անվերապահ աջակցում էր։

Այս ասուլիսային խոսքում լավը էն էր,  որ պարզվում է, Հայաստանում այնքան  իրավունքը հարգող մարդ կա, որ վարչապետին թվացել է, թե մեկ էլ տեսար իրեն գցեն,  բունտ են անում իր դեմ։ Բայց ափսոս, ավելի շատ չեն, մի քիչ ավելի շատ լինեին, որ վարչապետին տապալեին, և երկիրը աղետի չէր մատնվի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:44
Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:40
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
14:58
Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց...
Աղբյուր` Panorama.am
14:53
Անապայի լողափերը ողողված են մազութով
Անապայի հատվածում ծովափրը ծածկված են մազուով։  4 հազար կամավորներ ներգրավվել են ափերի մաքրման, կենդանիների ու թռչունների լվացման...
Աղբյուր` Panorama.am
14:36
«Լավագույն ուսանող» մրցույթ. 37 ուսանող կստանա կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն...
Աղբյուր` Panorama.am
14:34
Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ
Աղբյուր` Panorama.am
14:25
Աճուրդի ամենաթանկ վաճառքը. Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է 130 միլիոն ռուբլով
Հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնի լույսի տակ» կտավը մոսկովյան աճուրդի տանը վաճառվել է...
Աղբյուր` Panorama.am
14:11
Լարսում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
14:05
Սոչիի շրջանում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայից ավելի տեղումներ են դիտվել
Անցած 24 ժամվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում աննոմալ քանակությամբ տեղումներ են տեղացել, որը մոտ է ողջ օդերևութաբանական պատմության ռեկորդին։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ամերիկյան Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ
Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան
«Հենց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ է Բաքուն գրավել Արցախը, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ական թուրք գեներալ Էրսայն է որպես խորհրդական աշխատում Ադրբեջանի ՊՆ-ում...»։
Աղբյուր` Panorama.am
13:16
Աշխարհը չի կարող անտարբեր մնալ. Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու կոչ
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:47
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
12:29
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում։ Ահազանգում է Երևանի ավագանու անդամ  Մեսրոպ Մանուկյանը։ Նա մանրամասնում է, որ խոսքը...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
«Մենք իրականում մեծ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:49
Ալիևը խոսել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին և պարծեցել, որ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին
Զենքերը, որոնք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր զենքեր են, որոնք վտանգ են ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հայկական կինոն՝ Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնում
Այս օրերին հայկական կինոն Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնի WORLD CINEMA ծրագրում է, իսկ Կերալայի 29-րդ միջազգային կիոփառատոնը բացվել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Իրավապաշտպան. Ադրբեջանի՝ հայ իրավապահների հետ համագործակցության առաջարկը կարող է տրամաբանական լինել մի դեպքում
«Այդ հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանը նաև պատերազմական ու այլ հանցագործությունների հասցեատեր է դիտում մարդկանց, որոք այս պահին...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ռուս գեներալ Կիրիլովի uպանnւթյան գործով ձերբակալվել է Ուզբեկստանի քաղաքացի՝ հավաքագրված Ուկրաինայի կողմից
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի և նրա օգնականի սպանության գործով ձերբակալվել է Ուզբեկստանի...
Աղբյուր` Panorama.am
11:05
Զախարովան ասել է՝ գիտի, թե ով է uպшնել գեներալ Կիրիլովին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ինքը կասկած չունի, թե ով է կանգնած ՃՌԴՊ զորքերի պետ Իգոր Կիրիլովը սպանության հետևում։...
Աղբյուր` Panorama.am
10:48
Առաջին անգամ լեհերի կեսը կողմ են թեկուզ զիջումների գնով Ուկրաինայում պատերազմի ավարտին
Լեհաստանի քաղաքացիների մեծ մասն առաջին անգամ կողմ են արտահայտվել Ուկրաիանայում պատերազմի ավարտին թեկուզ տարածքային կամ ինքնիշխանության...
Աղբյուր` Panorama.am
10:46
Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում
Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան երեքշաբթի օրը հրապարակել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակը 10...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բաց նամակ civilnet.am-ին
Սկսեմ միանգամից՝ էլ ո՞վ ունի Էրդողան պաշտպանելու ձեր հնարավորությունները։ Թե բա՝ վայ-վույ, էս ինչ եք արել, ռուսական աղբյուրներից Էրդողանի խոսքը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}