Մահացել է կորոնավիրուսով վարակված դատապարտյալ
«Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1951 թվականին ծնված Վ.Բ-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 22-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը` ժամը 14։50-ին վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր: Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելու համար 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները:
Այս տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 85 դատապարտյալ և կալանավորված անձ, ընդ որում՝ հիվանդների հիմնական հոսքը սկսվել է հոկտեմբեր ամսվա վերջից` 28.10.2021թ-ից։
Նոյեմբերի 12-ի դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 54 անձ։
Ներկա դրությամբ բուժման գործընթացում է գտնվում 16 անձ:
ԱՆ-ից հայտնում են, որ տեսակցությունների արգելքով ՔԿՀ-ներ մուտք գործող այլ անձանց հոսքը կրճատելու, ազատությունից զրկված շրջանում թեստավորումների գործընթացի ինտենսիվացման, ինչպես նաև պատվաստումների թվի աճի հետևանքով նոյեմբերի 12-ից ի վեր գրանցվել է 6 նոր դեպք, ընդ որում` 5-ը ախտորոշվել են հիվանդության նախնական փուլում, երբ դեռևս կլինիկական ախտանիշներ չեն ձևավորվել.
Հարակից հրապարակումներ`
- 24.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 860 մարդ, մահացել է 28 հիվանդ
- 23.11.2021. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 48 մարդ է մահացել
- Արամ Վարդևանյանն ահազանգում է՝ ՔԿՀ-ներում վարակվածների թիվը մեծանում է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի