25.11.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 24-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 129 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Մեկ օրում արձանագրվել է 3 մահվան դեպք։ 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
65-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն:
88-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22169 քաղաքացու հետազոտություն, որից 3721-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան:
Հարակից հրապարակումներ`
- 24.11.2021. Արցախում կորոնավիրուսի 83 նոր դեպք է գրանցվել
- 23.11.2021. Արցախում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է
- 22.11.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 19.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան