Զեմանը դուրս է գրվել հիվանդանոցից
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հինգշաբթի դուրս է գրվել Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալից (CVH), որտեղ նա բուժում է անցնում հոկտեմբերի 10-ից, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Հինգշաբթի օրը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը լքել է CVH-ը, նրան տեղափոխել են Լանայի գյուղական նստավայր, որտեղ նա տնային բուժման կուրս կանցնի»,- հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։
Նախագահի ներկա բժիշկներից մեկի՝ վիրաբույժ Պավել Պաֆկոյի խոսքով՝ Զեմանը տառապում է քրոնիկ հիվանդությամբ, ունի լյարդի ցիռոզ, և ներկայումս նրա ստամոքսի մեջ սնուցող խողովակ է մտցված։