Էդգար Ղազարյան. Փաշինյանը ինչո՞ւ չի հրավիրվել ԱԺ՝ ներկաներին տհաճություն չպատճառելո՞ւ համար
ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանին հրավիրե՞լ են լսումներին, թե՞ ոչ։ Ղազարյանն իր խոսքում նրա անունը չհնչեցրեց, սակայն հարցից հասկանալի էր, թե ում մասին է խոսքը։
«Պարոն Օհանյան, հայտարարված թեման սահմանազատումն ու սահմանագծումն է փասորեն, որը դեռ չի իրականացվել, նոր պետք է իրականացվի։ Բայց երկու օր առաջ պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում կա առնվազն մեկ մարդ, որը միլիմետրի ճշտությամբ տեղյակ է, թե ոնց են անցնում ՀՀ սահմանները։ Ես ուզում եմ իմանալ, հրավիրե՞լ եք այս մարդուն խորհրդարանական լսումներին, եթե ոչ՝ պատճառն ուղղակի մասնակիցներին տհաճություն չպատճառե՞լն է, թե՞ կան այլ պատճառներ»,-ասաց նա։
Օհանյանն ի պատասխան նշեց, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ իրականացման համար պայմաններ չկան, հատկապես խոսքը վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների, փոխվստահության, խաղաղ համակցության պատրաստակամության բացակայությանը։
«Ես համոզված եմ, որ Հայաստանում չկա մի մարդ, որը միլիմետրի, նույնիսկ մետրի ճշտությամբ կներկայացնի ՀՀ սահմանները, քանի որ սահմանների փոփոխությունը, ճշգրտումները խորհրդային միության տարիներին են իրականացվել, բացի այդ, պատերազմի հետևանքով այսօր կա դիրքերի այնպիսի դասավորվածություն, որը հետագայում բանակցային գործընթացի ժամանակ իր ազդեցությունն է ունենալու ողջ աշխատանքի վրա»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Ս. Օհանյանը նաև տեղեկացրեց, հրավիրել են խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, փորձագետների լսումներին մասնակցելու համար։
«Բայց ինչպես տեսնում եք, իրենցից մարդիկ չկան։ Չգիտեմ, մենք հրավիրե՞լ ենք վարչապետին։ Իրենք կարող էին մասնակցել, բայց անցած երեք ու կես ամիսների ընթացքում հրավիրել ենք, բայց նրանք պաըճած մասնակցություն չեն ապահովել»,-նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան