
Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղված քայլերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։
Կրեմլի հաղորդմամբ, մի քանի հարցեր քննարկելուց հետո Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։
Հենց այս հարցերը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ։