Ուսուցիչները կտարակարգվեն ասիստենտի, դոցնետի, պրոֆեսորի նմանատիպ անուններով.Վահրամ Դումանյան
«Օրենքում նախատեսվող լրացումներն ու փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման և խրախուսման, ինչպես նաև հանրակրթության ներառականության և բովանդակային բարեփոխումներին»,-կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ զեկուցելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին օրինագիծը:
Նրա խոսքով՝ ուսուչցի մասնագիտական չափորոշիչների ներդրմամբ հստակեցվում է ուսուցչի առաջխաղացման մեխանիզմն՝ տարակարգերի շնորհման միջոցով այն դարձնելով չափելի, որը փոխկապակցվելու է նաև նրանց վարձատրության համակարգին:
Դումանյանը պնդեց, որ փոփոխություններով ԿԳՄՍ-ն հրաժարվելու է միաչափ և միատեսակ վերապատրաստումներից և անցում կկատարվի ուսուցչի մասնակգիտական կարողություններից բխող վերապատրաստումներին և կստեղծվի ատեստավորման տարբեր ընթացակարգեր:
«Ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցնետ, պրոֆեսոր՝ նմանատիպ անուններով էլ դպրոցներում ուսուցիչներին ենք նախատեսում տարակարգել և կախված դրանից կձևավորվի համապատասխան հաստիքային աշխատավարձ»,-հայտարարեց նախարարաը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետևյալ հիմնական ոլորտներին․
- Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,
- Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,
- Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,
- Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ ձեր ակնկալիքները.Նորանշանակ փոխվարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին
- ՀՀ գործադիրն այսօր կորշի պարեկային ծառայողներին զենքը տրամադրել առանց ստուգարք անցկացնելու
- Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն կտա կենսաթոշակները բարձրացնելու պատգամավորների նախաձեռնությանը