Ուզում եք ապրել արժանապատիվ երկրում, ունեցեք արժանապատիվ առաջնորդ․ Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․
«Կյանքը ցույց տվեց, որ ազգը չի ունենում արժանապատվություն:
Պատիվ և արժանապատվություն ունենում են ազգի առաջնորդները, ովքեր ստիպում են մնացածին գոնե ձևացնել, որ ունեն այդ հատկությունները:
Պատիվ ու արժանապատվություն ունեին Գագիկ Բ Բագրատունին և Լևոն Զ Լուզինյանը, երբ երկիրը լքեցին՝ տեսնելով իրենց հպատակների ստորությունը և չկամենալով, որ նրանք տուժեն իրենց՝ թագավորների պատճառով:
Իսկ ազգը, ինչպես այն ժամանակ պատիվ ու արժանապատվություն չունեցավ պետականությունը վերականգնելու, այսօր էլ ընտրել է անպատիվ և բարոյազուրկ առաջնորդների և կարծես անհագուրդ վայելում է իր ստորացումը բոլորի կողմից:
Ուզում եք ապրել արժանապատիվ երկրում, ունեցեք արժանապատիվ առաջնորդ, ահա և փրկության բանաձևը:
Բանաձևի իրագործումը՝ Հայոց գահի վերականգնումն է, խոստովանելով, որ մենք դեռ մի 500 տարի պետք է կարողանանք ապրել արժանապատիվ, որ միգուցե մի օր ունենանք հանրապետություն, այլ ոչ թե այս հոգեվարքի մեջ գտնվող թերի պետական կազմավորումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա