Կուզբասում հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով 11 մարդ է մահացել
«Լիստվյաժնայա» ձեռնարկությունում արտակարգ դրությունը խլել է 11 հանքափորի կյանք, ասել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Քիչ առաջ հայտնի դարձավ ևս մեկ զոհի մասին, զոհերի թիվը հասել է 11-ի»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Բելովոյի հանքավայրում ծուխ է առաջացել մոտավորապես ժամը 08:30-ին (Մոսկվայի ժամանակով 04:30-ին): Այդ պահին գետնի տակ 285 մարդ է եղել։
Մնացածը, ենթադրաբար, արգելափակված են երկու հեռավոր ճանապարհների վրա, նրանց հետ կապ չկա։
Տեղում կա 19 փրկարարական վարչություն և 30 միավոր հատուկ տեխնիկա։
Հանքավայրը պատկանում է SDS-Ugol հոլդինգին, որը հանդիսանում է երկրի ածխի 3 առաջատար արտադրողներից մեկը և զարգացնում է Էգոզովո-Կրասնոյարսկ հանքավայրի պաշարները։
Ընկերությունը օգնություն կտրամադրի զոհվածների ընտանիքներին։ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել հարազատներին.