«Հրապարակ». Մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին ասել են, որ մինչև նոյեմբերի 25-26-ը ներառյալ պետք է մնան զորամասերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև իշխանություններն ու պատկան գերատեսչությունները լռում են և չեն հաստատում հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների մասին տեղեկությունները, սակայն բանակում արդեն մի քանի օր է, ըստ տեղեկությունների, համար մեկ դրություն է հայտարարված։
Սյունիքից ու Գեղարքունիքից մեզ լուրեր են հասնում, որ զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին ևս և ասել, որ մինչև նոյեմբերի 25-26-ը ներառյալ պետք է մնան զորամասերում կամ անցնեն մարտական հերթապահության՝ ինչ-ինչ հնարավոր զարգացումներով պայմանավորված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան