«Այստեղ Քուրդիստանն է» խոսքի համար ձերբակալված վանեցի արհեստավորի տունը խուզարկվել է
Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Վանի Թուշբայի շրջանի Աքքյոփրյու թաղամասում գտնվող արհեստավոր Հաջը Թունչի տանը և աշխատավայրում։ Թունչը ձերբակալվել էր «այստեղ Քուրդիստանն է» արտահայտությունը հնչեցնելու համար։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ անազատության մեջ պահվող արհեստավորին չեն թույլատրում հանդիպել իր փաստաբանի հետ։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թունչի ձերբակալման համար պատճառ դարձած միջադեպը տեղ է ունեցել «Թուրքիայի վերափոխման» կուսակցության (ԹՎԿ-TDP) առաջնորդ Մուսատաֆա Սարըգյուլի՝ Վան կատարած այցի ընթացքում։
Թունչը ձերբակալվել էր Սարըգյուլի հետ հանդիպումից հետո, երբ մասնավորապես ասել էր․
«Որքան շատ լեզու, այնքան երջանկություն։ Արևելյան մշակույթը լիովին այլ է։ Չմոռանանք Արևելքը։ Մեր ընկերներից մեկը Սղերթում ասաց՝ «այստեղ Քուրդիստանն է»։ Հազար, երկու հազար տարի առաջ այստեղ Քուրդիստանն էր։ Կրկին Քուրդիստանն է լինելու։ Չառարկենք։ Մեզ ստեղծողն Ալլահն է։ Ալլահը և՛ քրդերեն, և՛ թուրքերեն, և՛ արաբերեն, և անգլերեն գիտի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա