90 մլն դրամ Ալեն Սիմոնյանին՝ անհետաձգելի ընթացակարգով մեկ անձից BMW 750Li ծառայողական մեքենա գնելու համար
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում հրատապ գնում համարեց և թույլատրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամով (մոտ $200,000) BMW 750Li xDrive LCI դասի ծառայողական ավտոմեքենա գնել:
Նախագծում ասվում. «ՀՀ Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցները ուղղել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենայի ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պահանջը տվյալ պահի դրությամբ համարվում է հրատապ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ գործադիրն այսօր կորշի պարեկային ծառայողներին զենքը տրամադրել առանց ստուգարք անցկացնելու
- Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն կտա կենսաթոշակները բարձրացնելու պատգամավորների նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան