Սոֆյա Հովսեփյան. Վաղը կարող է լինել հայոց պատմության ամենածանր, վճռող օրերից մեկը
Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Վաղն արդեն 26.11.2021թ է։
Շատերի համար ոչինչ չասող հերթական օր է, բայց ինձ համար կարող է լինել հայոց պատմության ամենածանր, վճռող օրերից հերթականը։
Երկրի վարչապետը հանդիպում է իր համար ընդունելի փաստաթղթի շուրջ համաձայնության գալու։ Փաստաթուղթ, որը կդառնա Տավուշի, Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի, ինչպես նաև Արցախի պատմության մահախոսական։
Նստեք ու կեղծ լուրեր տարածեք, նստեք ու այլոց քայլերը սևացրեք, բայց ես նստել չեմ կարող, քանի որ ես չեմ ուզում վաղը ամաչել ձեր երեխաների աչքերի մեջ նայելուց։ Ես ապրելու եմ այս երկրում, որն իմ հայրենիքն է, ես միշտ այցելելու եմ Եռաբլուր ու խունկ ծխեցնեմ այնտեղ, ես թույլ չեմ տա թուրքին, որը քայլում է մեր զոհերի արյան վրա, հիմա էլ քայլի ու անարգի նրանց շիրիմները։
Ասում եք՝ ի՞նչ անենք։ Ես էլ էի նույն հարցը տալիս ինձ, գտա մի պատասխան և գործում եմ, գուցե սխալ է, բայց փորձում եմ չլինել հարմարվող, գուցե ավելի ճիշտ քայլ կա, ապա պատրաստ եմ լսել, իմանալ և գործել։ Եթե ավելի լավ տարբերակ չունեք, ապա միացեք և պայքարեք և ոչ թե սևացրեք կեղծ պիտակներով։
Ինչո՞ ւ չեմ միանում այս կամ այն ուժին, որովհետև ես երբեք որևէ երկրի դրոշ չեմ ծածանելու. ունեմ մեկ դրոշ և դա եռագույնն է։ Ինչո՞ւ չեմ գնում սահման, իսկ կա որևէ մեկը այդ ասողներից, ով իմ չափ սահմանում է լինում և սահմանապահի կողքին։
Ինչո՞ւ չեմ գնում Արցախ, իսկ կա որևէ մեկը, ով իմ չափ Արցախում է լինում կամ արցախցու կողքին։
Երբ այս հարցերի պատասխանը տաք, հարգելի նստածներ, գուցե միասին էլ գնանք, թե Հրապարակ, թե սահման և թե Արցախ...
Բարի լույս ... »։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթի մեջ Կովսականը գրված չէր, Որոտանը գրված չէր, ո՞ւր են հիմա այդ տարածքները․ Արա Զոհրաբյան
- «Ազատագրական շարժման» մասնակիցները երթ են իրականացնում մայրաքաղաքում
- Մենք գնում ենք դեպի հաղթանակ․ Նաիրի Հոխիկյան
- Երազում եմ այն օրը, երբ զենքը ձեռքիս կսպանեմ գոնե մեկ թուրքի, դա իմ որդու վրեժը կլինի․ Կարին Տոնոյան
- Բերման էր ենթարկվել նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը
- Սոֆյա Հովսեփյան. Անտեր, անգլուխ պետություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան