Մենք պատրաստ չենք մեզ սպանող թուրքի հետ գնալ խաղաղություն կնքելու․ Տիգրան Բալոյան
Սա պահանջի հավաք է, կուսակցական չէ։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հավաքի ընթացքում ասաց ԵՊՀ դասախոս Տիգրան Բալոյանը, որը կանգնած է շարժման ակունքներում։
«Մեզ ուզում են պարտադրել խաղաղություն՝ մի երկրի, որը պարտվել է։ Առաջին հայացքից պետք է «վազելով» գնայինք այդ քայլին։ Մերձիշխանական ԶԼՄ-ները, ինչպես նաև ադրբեջանական ԶԼՄ-ները մեզ անվանեցին «ռևանշիստներ», բայց մենք խենթեր չենք և հասկանում ենք ինչ ենք ուզում։ Չենք ուզում գնալ խաղաղության, քանի դեռ պատրաստ չենք խաղաղության։ Մենք պատրաստ չենք մեզ սպանող թուրքի հետ գնալ խաղաղություն կնքելու։ Խաղաղության պայմանագիր կնքում են, երբ ազգերն իրար հետ հաշտ են լինում։ Այն խաղաղությունը, որը մեզ պարտադրում են, թշնամու օրակարգն է և բոլոր նրանց, ովքեր գնում են այդ օրակարգի հետևից, գնում են մեր թշնամու հետևից»,- ասաց նա։
Նա նաև հայտարարեց, որ բանակը չի պարտվել, պետությունն է պարտվել, բանակը մինչև վերջ կռվել է և ուրեմն․ «Կեցցե հայոց բանակը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին