Զախարովա. Հայաստանը խնդրել է Ռուսաստանի միջնորդությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
Մոսկվան հաստատում է՝ Երևանը խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցույց տալ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է աջակցելու Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության համար։ Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում այս գործընթացում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ ու հետագայում էլ աջակցել այդ գործընթացին։
«Այս գործընթացի մեկնարկը, կարծում ենք, անկասկած կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը», - հավելել է դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան