Հասարակությանը մոլորեցնելու հերթական արշավ է. Աբրահմայան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացը Հայաստանին խաղաղություն է բերելու և դա է պատճառը, որ Հայաստանը ցանկանում է որքան հնարավոր է արագ մեկնարկ ապահովել այդ պրոցեսին։
Միանգամից նշեմ, որ դա խաբկանք է, հասարակությանը մոլորեցնելու հերթական արշավ։
Ոչ միայն գործընթացի շուրջ համաձայնության ձեռքբերման, այնպես էլ բուն աշխատանքների ծավալման պայմաններում, սահմանային միջադեպերի, ագրեսիայի, տարբեր բնույթի ռազմական գործողությունների հավանականությունը որևէ ձևով չի նվազելու, ավելին՝ առավել հավանական է ռիսկերի էական աճի հավանականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ՌԴ-ի կողմից արված երեք առաջարկներն էլ ընդունելի են. Նիկոլ Փաշինյան
- Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք առաջնորդվում. ԱԳ փոխնախարար
- Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան և դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու կդառնա նոր լարվածության պատճառ. ՄԻՊ