25.11.2021. Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 42 մարդ է մահացել
Հայաստանում նոյեմբերի 24-ին կատարվել է 7666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 592 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1217 հիվանդ, գրանցվել է մահվան 42 դեպք: Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 25-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսայի հիվանդության ընդհանուր 336330 դեպք, որոնցից 311078 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16421 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7419 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1412 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8831 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 334 501 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 24.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 860 մարդ, մահացել է 28 հիվանդ
- 23.11.2021. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 48 մարդ է մահացել
- 22.11.2021. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 30 մարդ է մահացել
- 20.11.2021. Կորոնավիրուսի հետևանքով 41 մարդ է մահացել
- 19.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 799 մարդ, մահացել է 34 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան