Այդ խայտառակ հրամանն ընդունվել է Անահիտ Ավանեսյանի կողմից, պարտավոր էր ներկա լինել ՍԴ նիստին. Վարդևանյան
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարտավոր էր ներկա լինել ՍԴ նիստին, եթե անգամ մասնագիտությամբ իրավաբան չլիներ։ Խոսքը Հայաստանի բարձրագույն մարմնի առջև հաշվետու լինելու մասին է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Դիմող կողմից ներկայացուցիչը ՍԴ-ում Արամ Վարդևանյանն է:
«Ես առողջապահության նախարարի ներկայացուցիչներին հարցեր չունեմ, իրենք չեն, որ ընդունել են այս հրամանը։ Հրամանն ընդունել է հենց մեկ մարդ՝ առողջապահության նախարարը: Այդ խայտառակ հրամանն ընդունվել է մեկ մարդու կողմից»,- նշեց Ա. Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ մեկ մարդ չի կարող նման ծավալ կարգավորող հարցեր միանձնյա որոշել, մեկ մարդ չի կարող իր աշխատասենյակում նստի ու նման հրաման ընդունի:
Դիտարկմանը, որ Ա.Ավանեսյանը կառավարության նիստին է ներկա, Արամ Վարդևանյանն ասաց, որ կառավարության նիստերին հաճախ փոխնախարարներն են ներկա, իսկ այսօր այլ տեղ, քան ՍԴ-ն է, նախարարը չլինել չէր կարող, ընդ որում, երբ իր ընդունած ակտն է վիճարկվում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն բացառիկ երկրներից է, որտեղ կա պարգևատրման ֆոնդ պետական աշխատողների համար, բայց չկան թեստավորման համար միջոցներ. Վարդևանյան
- Կովիդի դեմ պայքարի վերաբերյալ փաստաթղթերի փոխարեն ԱՆ-ն ՍԴ-ին տրամադրել է մեծահասակների մոտ միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույցը
- Ինձ համար անընդունելի և տարօրինակ է թեստավորման գների միջև առկա ոչ աննշան տարբերությունը. ՍԴ դատավոր
- ԱԺ ներկայացուցչի լիազորագիրը թերի է ուղարկվել ՍԴ
- ՍԴ-ն քննում է սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ ԱՆ հրամանի սահմանադրականության հարցը
- ՍԴ-ն վաղը կքննի ընդդիմադիր պատգամավորների դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան