Քաղաքական 13:03 25/11/2021 Հայաստան

Արթուր Վանեցյան. Pegasus-ը չի հանդիսանում Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր

«Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է  Pegasus ծրագրով»,- հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա մանրամասնեց, դեռ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային որակավորում ունեցող տեղեկատվական անվտանգության մասնագետներն իրականացրել են իր հեռախոսի զննումը, փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իր հեռախոսում տեղադրված է հենց այդ ծրագիրը։

«Բայց քանի դեռ մենք չունեիքն հաստատում Apple ընկերությունից, ես չուզեցի դրա մասին բարձրաձայնել։ Երեկ ստացա նամակն ու որոշեցի բարձրաձայնել ու հանրայնացնել խնդիրը»,-ասաց նա։

Վանեցյանը մանրամասնեց՝ մարդուն գաղտնալսելն ու հետևելը պետության մենաշնորհն է համապատասխան հիմքերի ու դատարանի որոշման առկայության պարագայում։

«Բայց Pegasus ծրագիրը չի հանդիսանում Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր, NSO Group-ն այն չի վաճառում հատուկ ծառայություններին իրենց գործառույթներն իրականացնելու համար, այլ այդ ընկերությունը որոշակի գումարի՝ 7-10 մլն դոլարի մասին է խոսքը, դիմաց բաժանորդագրվում են այդ ծրագրին, ասում են, այլ մեր երկրից խնդրում ենք հսկողության վերցնել այսինչ, այնինչ անձին։ Այդպիսով նրանք հնարավորություն են տալիս ահդ ընկերությանը, առանց խոչընդոտի մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ ու վարակել ցանկացածի հեռախոս։ Բայց այդ տվյալները ոչ թե ստացվում ու պահպանվում են Հայաստանի իրավապահ համակարգի բազաներում, այլ դրանք գնում են NSO Group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո այն տրամադրում է դրանք պատվիրատուին։ Ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք համագործակցում են բացառապես պետության հետ։ Եթե պետությունը թույլ չտա մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չէ այդ ծրագիրը կիրառվի մեր երկրում»,-մանրամասնեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը խնդիրը դիտարկեց նաև  ժողովրդավարության համատեքստում, ընդգծեց, յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան գաղտնիությունը կարող է խախտվել բացառապես դատարանի որոշման հիման վրա։

«Pegasus ծրագրի կիրառման համար դատարանի որոշում չի կարող լինել, քանի որ այն ՀՀ իրավապահ համակարգի սեփականությունը չէ։ Ստացվում է, որ այս ամբողջ գործընթացն անօրինական է»,-ընդգծեց նա։

Pegasus ծրագրով վարակված հեռախոսը կարող է մարդու կամքից անկախ, նրա անգիտությամբ միացնել տեսախցիկը, ձայնագրել զրույցները։

«Հիմա պատկերացրեք, մարդ ես, նստած ես, ընտանեկան վիճակ է։ Լսում են ամբողջությամբ քո զրույցները կնոջդ, երեխաներիդ, ծնողներիդ հետ։ Այս գաղտնալսման ծրագրի միջոցով ձեռք բերած զրույցները չեն օգտագործվում քրեական գործերի քննության ժամանակ, չեն հանրայնացվում, քանի որ այդ տեղեկությունները ստացվում են ապօրինի։ Իշխանություններն այդ ծրագիրն օգտագործում են իրենց ոչ հաճո լրագրողների, իրավապաշտպանների, քաղհասարակության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին հետևելու հետապնդելու համար։ Ահա այս վտանգների պատճառով է, որ մենք բարձրաձայնում ենք ծրագրի անթույլատրելիության մասին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ խնդրի մասին Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր երեկ՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին վախենալ ոչ թե իրենից, այլ Հայրենիքի և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}