Նաև Հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերակառուցման չեղարկված ծրագրից 400 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզին
«Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով «Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների» հիմնադրամին այս փուլի աշխատանքների համար առաջարկվում է հատկացնել 400 մլն դրամ»,-կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ինչպես երևում է նախագծի հիմնավորումից, այդ գուման ուղղվելու է Զբոսաշրջության զարգացման ծրագրի չեղարկած և թերկատարած կետերից:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է . «1190 -Զբոսաշրջության զարգացման ծրագրի, 12001 միջոցառման շրջանակներում ըստ իրատեսական գնահատման կանխատեսվում է տնտեսում, որը պայմանավորված է հետևյալ պատճառներով.
5112 հոդվածով
- Դեպի Հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերակառուցման ծրագիրը (հաշվարկային արժեք 545.0 մլն դրամ) չեղարկվել է տուրիզմի կոմիտեի կողմից,
- Մի շարք ծրագրերում, այդ թվում Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում, Ջերմուկի Ձախափնյա թաղ. Մաշտոցի փող. վերականգնում եւ բարեկարգում, Ջերմուկի Շահումյանի, Վ.Վարդանյանի եւ այլ փող. վերականգնում եւ բարեկարգում մրցույթի արդյունքում պայմանագրեր են կնքվել նախահաշվային արժեքներից ավելի ցածր գներերով, տնտեսումը կազմել է 90.0 մլն դրամ,
- Երկու ծրագիր, այդ թվում Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ստեղծումը և Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգումը, նախատեսված ժամկետից ավելի ուշ են մեկնարկել՝ Ծրագրի կառավարման կոմիտեի կողմից ուշ հաստատման պատճառով: Թերակատարումը կազմել է 50.0 մլն դրամ,
- Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցում ծրագիրը ուշ է մեկնարկել նախագծային փաստաթղթերի ուշացման պատճառով: Թերակատարումը կազմել է 36.0 մլն դրամ,
- Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում ծրագիրը չի մեկնարկել մրցույթի չկայանալու պատճառով, թերակատարումը կազմել է 64.0 մլն դրամ:
5134 հոդվածով տնտեսումը պայմանավորված է շինարարական աշխատանքների վերոնշյալ ծավալների կրճատմամբ:
Վերը նշված միջոցներն առաջարկում ենք ուղղել ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում առաջացած հրատապ լուծում պահանջող խնդիրներին»:
Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում աշխատանքային այցի ժամանակ տեսել են, որ Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի անհրաժեշտություն կա և և գնվել է երկու «ՈւԱԶ» մակնիշի մեքենա, որոնք կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում և գումարն կուղղվի նմանատիպ խնդիրենրի լուծմանը:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հորդորին Գնել Սանոսյանը ներկայացրեց Սյունիքի մարզում կառուցվող ճանապարհների ընթացքի մասին տեղեկություն:
Նրա խոսքով՝ 7 ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է, որը Մ2-ին ոչնչով չի զիջում և նույնիսկ որոշ հատվածներում նաև ավելի լայն է:
Սանոսյանը հյատնեց, որ գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է և Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը շրջանցվի և հնարավոր լինի կարճ ճանապարհով հասնել Սիսիան:
«Այդ մեկ ճանապարհը, եթե համարենք՝ ավարտված է, 6 ճանապարհների վրա բավականին ակտիվ տեմպով աշխատանքներ են ընթանում: Ձեր հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում: Առաջիկայում այդ երեք հատվածներում նույնպես կփորձենք շինարարական աշխատանքներ սկսել»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչները կտարակարգվեն ասիստենտի, դոցնետի, պրոֆեսորի նմանատիպ անուններով.Վահրամ Դումանյան
- Անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ ձեր ակնկալիքները.Նորանշանակ փոխվարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին
- ՀՀ գործադիրն այսօր կորշի պարեկային ծառայողներին զենքը տրամադրել առանց ստուգարք անցկացնելու
- Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն կտա կենսաթոշակները բարձրացնելու պատգամավորների նախաձեռնությանը
- Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդացության աճով պայմանավորված՝ դոնորության նվազում ունենք. Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում