ՀՀ գործադիրն այսօր կորշի պարեկային ծառայողներին զենքը տրամադրել առանց ստուգարք անցկացնելու
Գործադիրի այսօրվա նիստի չզեկուցվող նախագծով նախատեսվում է 1,446,565.0 հազ.դրամ նվիրատվություն տրամադրել Արցախի Հանրապետությանը դեկտեմբեր ամսվա բնակչության՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար:
«Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ՝ Արցախի Հանրապետությանը 12,086,747.3 հազար դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով, ինչպես նաև ավելացնել «1102. Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի «12005. Կուտակային հատկացումներ մասնակցի կենսաթոշակային հաշվին» միջոցառման գծով նախատեսված միջոցները՝ 12,221,529.1 հազ.դրամով»,-ասվում է որոշման հիմնավորման մեջ:
Մեկ այլ չզեկուցվող նախագծով ՀՀ կառավարությունն առաջարկում է ենթաօրենսդրական ակտում փոփոխություններ անել, որի արդյունքում պարեկային ծառայողներին զենք պետք է տրամադրվի առանց ստուգարքի անցկացման:
Գործադիրն իր այդ քայլը հիմնավորում է պարեկային ծառայության գործառույթների առավել արդյունավետ իրականացումը խթանելու տրամաբանությամբ:
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 39 նախագծից զեկուցվող է միայն 3-ը, 2-ը՝ գաղտնի է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան