Հանդիպելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք կօգնեն միասին ազատվել այս չարիքից․ Կարին Տոնոյան
Չորրորդ օրն է Հանրապետության հրապարակում տեղի է ունենում «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքը։
«Այսօր մենք ունենք մեկ թշնամի և մեկ մարդ։ Թշնամին թուրքն է և նրան օգնող եղբայրը Նիկոլ Փաշինյանն է։ Մենք ուզում ենք նրանից ազատվել, հետևաբար, շատ լավ հասկանում ենք, որ միայն միասին կարող ենք։ Եթե որևէ այլ քաղաքական ուժ կարողանար դա մենակ անել, ուրեմն վաղուց արած կլիներ»,- հավաքի ընթացքում հայտարարեց Կարին Տոնոյանն՝ անդրադառնալով ԱԱԾ պահեստազորայինների միության հետ հանդիպմանը, որն, ըստ նրա, քննադատության է արժանացել։
«Ամեն օր նրա արած չարագործություններից կորցնում ենք ու էլի չենք կարողանում ազատվել, ինչու, որովհետև միաբան չենք։ Պատասխանատու հայտարարում եմ՝ հանդիպելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք կօգնեն միասին ազատվել այս չարիքից»,- ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ շարժման պահանջներն են․
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան