Դուք ընդունում եք, որ նորմը հակասահմանադրակա՞ն է. Հրայր Թովմասյանը՝ ԱԺ ներկայացուցչին
ՍԴ-ում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման և թեստավորման մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի սահմանադրականության հարցի քննության ժամանակ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ Մերի Մոսինյանին մի քանի հարց տվեց:
«Այն անձինք, ավելի քան 450 հազար մարդու մասին է խոսքը, որոնք չեն ենթարկվել նախնական պարբերական բժշկական զննության, տեսականորեն հնարավոր է այդպես, գնում են աշխատանքի վայր, հետո ի՞նչ է լինում: Տեսչական մարմնի որոշմամբ պետք է իրենց արգելվի աշխատանքի գնալ, այդ տեսչական մարմնին ո՞վ է տեղեկացնելու այդ 450 հազար մարդու մասին, գործատո՞ւն է սա անելու, ո՞նց է լինելու»,- հարցրեց Հրայր Թովմասյանը:
Մերի Մոսինյանը պատասխանեց․ «Այդ նորմը չի վերաբերվում բոլոր աշխատողներին, սա առանձին մասնագիտությունների հետ կապված պարտադիր բժշկական զննության պահանջն է»:
Հրայր Թովմասյանն արձագանքեց․ «Դուք ասացիք՝ չի վերաբերում բոլորին, այլ առանձին խմբերի: Իսկ ռեալ իրականության մեջ մենք տեսնում ենք, որ նախարարի հրամանը վերաբերվում է բոլոր աշխատողներին։ Ճի՞շտ եմ հասկանում՝ դուք հիմա արձանագրում եք, որ նախարարի համար նման պարտավորություն սահմանելու օրենսդրական հիմքը չկա՞ր, դուք դա՞ եք արձանագրում։ Դուք ընդունում եք, որ նորմը հակասահմանադրակա՞ն է»։
«Ոչ: Ես էլի եմ կրկնում, որ ես չեմ դիտարկում 65 հրամանի...»,- ասաց Մ.Մոսինյանը:
«Լավ եք անում: Դա դնում ենք մի կողմ: Ասում եմ՝ հստակ սահմանված է ընթացակարգ, դուք ասում եք՝ դա չի վերաբերում այս դեպքին: Տրամաբանական հաջորդ հարցը՝ եթե դա չի վերաբերում այս դեպքին, ապա մատնանշեք այն օրենսդրական հիմքը, որով նախարարը սահմանել է նման պարտականություն...»,- կրկին հետաքրքրվեց ՍԴ դատավորը:
Սակայն պատասխանող կողմի ներկայացուցչից այդպես էլ որևէ հստակ պատասխան չհնչեց այս հարցերի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Այդ խայտառակ հրամանն ընդունվել է Անահիտ Ավանեսյանի կողմից, պարտավոր էր ներկա լինել ՍԴ նիստին. Վարդևանյան
- ՀՀ-ն բացառիկ երկրներից է, որտեղ կա պարգևատրման ֆոնդ պետական աշխատողների համար, բայց չկան թեստավորման համար միջոցներ. Վարդևանյան
- Կովիդի դեմ պայքարի վերաբերյալ փաստաթղթերի փոխարեն ԱՆ-ն ՍԴ-ին տրամադրել է մեծահասակների մոտ միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույցը
- Ինձ համար անընդունելի և տարօրինակ է թեստավորման գների միջև առկա ոչ աննշան տարբերությունը. ՍԴ դատավոր
- ԱԺ ներկայացուցչի լիազորագիրը թերի է ուղարկվել ՍԴ
- ՍԴ-ն քննում է սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ ԱՆ հրամանի սահմանադրականության հարցը
- ՍԴ-ն վաղը կքննի ընդդիմադիր պատգամավորների դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան