Պատվաստումից հետո չունենք ոչ մի բարդության դեպք, որն արժանի է հիշատակման. Նիկոլ Փաշինյան
«Առաջին պատվաստում ստացողների թիվն արդեն 700 հազարից ավել է և չունենք ոչ մի բարդության դեպք, որն արժանի է հիշատակման»,-կառավարության նիստում հայտարարեց նիկոլ փաշինյանը՝ նկատելով սակայն, որ կան ջերմության բարձրացման, վատ զգալու դեպքեր:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանսեյանը շեշտեց, որ դեպքերի թվի նվազմանը նպաստել են պատվաստումները:
Նա նկատեց, որ նախորդ օրվա դրությամբ գրանցվել է վարակման 592 դրական դեպք և թեստավորվել է 7166 քաղաքացի:
«Ցավոք սրտի մահացել է 40 քաղաքցի, մենք գիտենք, որ մահվան թվերը նվազում են վարակման ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետո»,-հայտարարեց նախարարը:
Նրա պնդմամբ 1 մլն 165 հազար 501 պատվաստում է արվել և բարդության որևէ հիշարժան դեպք չի գրանցվել:
Ավանեսյանի խոսքով՝ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել են 761,820 քաղաքացի, որը կազմում է բնակչության 38.1 %-ը և 406,681չափահաս բնակիչ ստացել է երկու դեղաչափն էլ, որը կազմում է բնակչության 20 %-ը:
Նա հայտնեց, որ վարակված 17,326 ակտիվ դեպքերի 1,269-ն են պատվաստված (3.6 %) եղել, իսկ հիվանդանոցային բուժում ստացածների 3,124 դեպքից 114-ն են պատվաստված:
Ավանեսյանը հայտնեց, որ մշակվում են 6 ամիսը լրացած լիարժեք պատվաստվածներին կրկնակի պատվաստելու կանոնակարգերը:
Անդրադառնլով բացօթյա տարածքում դիմակների կրման պարտադրանքի վերացմանը՝ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ մարզերի կտրող ձմեռային ցրտիս պաշտպանվելու համար դիմակներն անհրաժեշտ են:
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչները կտարակարգվեն ասիստենտի, դոցնետի, պրոֆեսորի նմանատիպ անուններով.Վահրամ Դումանյան
- ՀՀ գործադիրն այսօր կորշի պարեկային ծառայողներին զենքը տրամադրել առանց ստուգարք անցկացնելու
- Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն կտա կենսաթոշակները բարձրացնելու պատգամավորների նախաձեռնությանը