ՍԴ-ն քննում է սեփական միջոցներով թեստ հանձնելու կամ պատվաստվելու վերաբերյալ ԱՆ հրամանի սահմանադրականության հարցը
Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։
«Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը: Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը»,- երեկ գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նիստին ներկա է ՍԴ 9 դատավորները: Դիմողի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչն Արամ Վարդևանյանն է, պատասխանողի՝ ԱԺ, ներկայացուցիչն է Մերի Մոսինյանը: Նիստին ներկա է նաև երկրորդ պատասխանող կողմը՝ ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը, իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Գոհար Ղուկասյանը, Գայանե Սահակյանը:
Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն է:
«Դիմողն առերևույթ սահմանադրականության խնդիր է տեսնում նախարարի հրամանով նախատեսված կոնկրետ անձանց շրջանակի վրա որոշակի պարտականությունների դնելու հարցի և երկշաբաթյա պարբերականությամբ ՊՇՌ թեստավորում անցնելու հետ կապված, ինչը սահմանված է որպես պարտականություն, իսկ որպես այլընտրանք նախատեսվում է պատվաստման սերտեֆիկատ ներկայացման պարտականությունը:
Բացի այդ, նախարարի ակտով անձանց որոշակի շրջանակի վրա, կոնկրետ դեպքում աշխատողների, դրվել է պարտականություն՝ թեստավորման ծախսերը կատարել իրենց հաշվին:
Դիմողը որոշակի շեշտադրումներ է կատարել նաև գործատուների վրա որոշակի պարտականություններ դնելու հարցի առնչությամբ: Դիմողը սահմանադրականության տեսանկյունից հիշյալ իրավակարգավորումները համարում է խնդրահարույց»,- ասաց Է.Շաթիրյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն վաղը կքննի ընդդիմադիր պատգամավորների դիմումը
- Պատգամավորները Անահիտ Ավանեսյանի հրամանը կվիճարկեն ՍԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան