Վանեցյան. Իմ հեռախոսը վարակելու համար հարյուր հազարավոր դոլարներ է ծախսվել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին գաղտնալսելու համար իշխանությունները հսկայական գումարներ են ծախսել։
«Իմ հեռախոսի մեջ տեղադրված է Pegasus-ի՝ առնցազն 6-7 ծրագիր։ Դրանք հայտնաբերված ու ֆիսքված են միջազգային որակավորում ունեցող փորձագետների կողմից։ Իմ հեռախոսը վարակելու համար տարբեր գնահատականներով հարյուր հազարավոր դոլարներ է ծախսվել»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ եղած փաստերը կտրամադրվեն շահագրգիռ մարմիններին, ապա մանրամասնեց, Pegasus-ն ունի տարբեր գործառույներ իրականացնող ծարգրեր, օրինակ դրանցից մեկը կարող է ցույց տալ հեռախոսում եղած կոնտակտները, մեկը՝ կարող է քաշել այնտեղ առկա ֆայլերը, լուսանկարները։
Վանեցյանը նշեց, որ ամիսներ առաջ փոխել է իր հեռախոսահամարը, գաղտնալսվողն օգտագործել է բացառապես «լսող մարդկանց բան փոխանցելու համար»։
«Իմ անձնական տան դիմաց տեղադրված է գաղտնի դիտակետ, որտեղ նստած նայում են, թե ով եկավ, ով գնաց մեր տուն։ Մեր տուն եկողի հետևից են ընկնում, սկսում են պարզել, թե ով է, ինչ է անում, ինչով է զբաղվում, սկսում են այդ մարդուն հետևել։ Ցանկացած հյուրի հետ այդպես են վարվում։ Նույն փակ դիտակետներ կան նաև «Հայրենիք» հիմնադրամի, իմ գրասենակի դիմաց։ Իմ հետևից մշտապես շրջում էին արտաքին դիտարկում իրականացնող ծառայության տղաները»,-հայտարարեց նա։
Նա ընդգծեց՝ եթե հատուկ ծառայություններին հերքեն հրապարակված հայտարարությունները, ինքը փաստեր կհրապարակի։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Pegasus-ը չի հանդիսանում Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր
- Բազմամիլիոնանոց գնումով փորձում է հետապնդել, գաղտնալսել իր քաղաքացիներին, քաղաքական գործիչներին․ Գեղամ Մանուկյան
- Սամվել Մարտիրոսյան. Մեկ թիրախին Pegasus-ով վարակելու համար մի քանի տասնյակ հազար դոլար կարող է ծախսվել
- Ագնեսա Խամոյան. «Ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում
- Գեղամ Մանուկյան. Թանկարժեք ծրագրերով գաղտնալսում են մարդկանց, երբ առաջնագիծը կահավորված չէ
- Արթուր Վանեցյան. Նիկո՛լ, ինձանից մի վախեցիր, վախեցի՛ր Հայրենիքիս գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից
- Apple-ը հաստատել է հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus-ի օգտագործումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան