Բանակայինների Աշխարհի 35-րդ առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են 13 մեդալ
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է Բանակայինների Աշխարհի 35-րդ առաջնությունը։ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճել 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Մեր ընտրանին զբաղեցրեց թիմային 3-րդ տեղը։
Թիմային այս հաջողությունը գրանցել է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը՝ նվաճած 5 մեդալով։ Նրանք նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկանում ենք Wrestling - Armenia ֆեյսբուքյան էջից։
Ընդհանուր հանրագումարում հայ ըմբիշները նվաճել են 13 մեդալ։ Մեր զինվորական հավաքականը Հայաստանի պատիվը բարձր է պահել այս Աշխարհի առաջնությունում, որին մասնակցել են 21 երկրի 300 մարզիկ։