«Ժողովուրդ». ԱԺ նախագահի համար ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաների պարկը վերածվել է մեքենաների խրտվիլակների հավաքատեղիի: Ավտոմեքենաները ավելի շատ նորոգվում են, քան ծառայում: Եվ, ահա այս իրավիճակը շտկելու համար ԱԺ ղեկավարությունը քայլեր է անում և որոշել է սկսել իրենից: ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական նոր մեքենա ձեռք կբերվի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահին սպասարկող այժմյան ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Տեղեկացանք, որ ԱԺ նախագահի համար ձեռք են բերելու 2011 թվականի արտադրության BMW 750 xDrive LCi մակնիշի ավտոմեքենա, քանի որ, ըստ հիմնավորման, հինը պահելը ծախսատար է։
Տեղեկացանք, որ այդ մեքենան գնելու են պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, և այն համարվում է հրատապ գնում, իսկ միջոցներն էլ բյուջեի տնտեսումների հաշվին կապահովվի։ Իսկ թե մյուս մեքենաները երբ կփոխարինվեն, դեռ հայտնի չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան