Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Հադրութի շրջանում այսօր՝ նոյեմբերի 25–ին, իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել:
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում