Ֆրանսիացիները յոդով արբանյակ են ուղարկել տիեզերք
Ֆրանսիական ընկերության ինժեներներն առաջին անգամ տիեզերք են արձակել յոդային վառելիքով աշխատող արբանյակ։Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Europulse-ին։
Սովորաբար քսենոնն օգտագործվում է որպես վառելիք իոնային շարժիչի համար։ Այնուամենայնիվ, դրա համար պահանջվում են ճնշման վերահսկման համակարգեր և այլ բաղադրիչներ, որոնք սարքավորումը դարձնում են ծանր և թանկարժեք արտադրության և օգտագործման համար:
Յոդն ավելի էժան է և ավելի հեշտ է պահվում: Բացի այդ, ըստ գիտնականների, այն 50 տոկոսով ավելի խնայող է, քան քսենոնը։ Քանի որ շարժիչն այժմ շատ ավելի շատ վառելիք է պահում, արբանյակը, տեսականորեն, կարող է վերադառնալ երկիր իր ծառայության ժամկետի ավարտից հետո (այժմ դրանք մնացել են ուղեծրում), ինչը նշանակում է, որ տիեզերական աղբը քիչ կլինի:
Այս պահին գիտնականներն արդեն 11 փորձարկում են անցկացրել 480 կիլոմետր բարձրության վրա։ Դրանք բոլորն էլ հաջողությամբ են ավարտվել։