Ալվինա Աղաբաբյան. Եվ սա մեզ մատուցվելու է որպես Ադրբեջանի «բարի կամքի» դրսևորում
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվիան Աղաբաբյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետության Ջերմուկի և Սիսիանի հատվածում նոյեմբերի 16-ին Ադրբեջանը մեր դեմ ծավալած ագրեսիայի արդյունքում գերեվարում է 30-ից ավել զինծառայող։
Արցախի Հանրապետության Մարտունու Աշան գյուղի իր դաշտից նոյեմբերի 22-ին ադրբեջանական զինծառայողներն առևանգում ու գերեվարում են 2000 թ. ծնված Միհրան Մուսայելյանին։
Այսօր` Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը Միհրան Մուսայելյանին և գերեվարված զինծառայողներից Արեն Արամյանին հետ է վերադարձրել (մյուս տղաների ճակատագիրը մնում է անհայտ)։
Եվ սա մեզ մատուցվելու է որպես Ադրբեջանի «բարի կամքի» դրսևորում և դրա դիմաց Ադրբեջանը վստահաբար ինչ-որ բան է կորզելու։ Եվ այսպես լինելու է միշտ...
Եթե սա է «խաղաղության դարաշրջանը», ուրեմն ես «պատերազմի դարաշրջանն» եմ ուզում»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հաստատեց. Բաքուն երկու գերեվարված անձ է վերադարձրել
- Բաքուն Երևանին է հանձնել գերեվարված Հայաստանի երկու քաղաքացու
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները