26.11.2021. Արցախում կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 25.11.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, 3 հիվանդ մահացել է
- 24.11.2021. Արցախում կորոնավիրուսի 83 նոր դեպք է գրանցվել
- 23.11.2021. Արցախում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է
- 22.11.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է