Քաղաքական 16:52 26/11/2021 Հայաստան

Մուրճը վերցնելու և բոլորի գլխներին խփելու Փաշինյանի հայտարարությունը բռնություն չէ՝ Վազգեն Մանուկյանի կոչը բռնությո՞ւն է. Էրիկ Ալեքսանյան

«Պետք է առաջնային հարցին պատասխանել, թե մեզ արդյո՞ք այս ներկայացված մեղադրանքը պարզ է, թե ոչ»,- Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը և խնդրեց դատախազին պատասխանել իր որոշ հարցերի:

Մասնավորապես պատասխանել, թե ինչ է նշանակում մեղադրանքում առկա «բռնություն», «սահմանադրական կարգ» հասկացությունները, քանի որ Վազգեն Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար: 

Փաստաբանը հարցրեց, թե «բռնությունը» ա՞յն է՝ ինչ ամրագրել է Վճռաբեկ դատարանի՝ «ծեծի» վերաբերյալ արտահայտված դիրքորոշման մեջ և նկատեց, որ մեղադրանքի մեջ որևէ բռնության հատկանիշ չի տեսել։

«Անկեղծ ասած՝ ես այսօր պատկերացնում էի, որ դատախազը պետք է գա, մեղադրանքից հրաժարվի»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Փաստաբանը դատարանին նաև միջնորդեց՝ Գլխավոր դատախազության դատախազ Կարեն Բիշարյանին հրավիրել դատարան՝ որպես վկա հարցաքննելու համար։

Վազգան Մանուկյանի պաշտպանը պատճառաբանեց, որ Բիշարյանը Սահմանադրական դատարանում արտահերթ ընտրությունների վիճարկման դիմումներում որպես հարակից պատասխանող կողմ անդրադարձել է քարոզչության ընթացքում թեկնածուների ելույթներում, խոսքի և բռնության հրապարակային կոչերի օգտագործման հարցին:

Փաստաբանն ընթերցեց ՍԴ-ում Բիշարյանի ներկայացրած հիմնավորումը. «Նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առավել առերևույթ ցայտուն դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը։ Դատախազությունը գտնում է, որ կախված խոսքի համատեքստից, խոսքն արտահայտողի անձից, դիտավորությունից, խոսքի բովանդակությունից և ձևից, վնասի հնարավորությունից, այդ չափանիշներով պետք է գնահատել բռնության կոչի և բռնության սպառնալիքի հանրային վտանգավորությունը և քրեական հետապնդման մարմինները ստացված հաղորդագրությունները հենց այս չափանիշներով էլ գնահատման են ենթարկել»։

Ալեքսանյանի ներկայացմամբ՝ Բիշարյանը ՍԴ-ում նաև ասել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների և քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների առաջնորդների ելույթներն իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնություն հրահրող, բռնությունը հրապարակայնորեն արդադացնող կոչեր պարունակող։

«Ուզում եմ հասկանալ, պարոն Բիշարյանը ՍԴ-ում երբ այս դիրքորոշումը հայտնել է, հանդես է եկել որպես Կարեն Բիշարյան դատախա՞զ, թե՞ ամբողջ դատախազության դիրքորոշումն է դա և եթե նա այնտեղ հայտնել է դատախազության դիրքորոշումը, ապա ի՞նչ է անում այստեղ մեր դատախազը, քանի որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ նույն դիրքորոշումը պետք է ունենա նաև մեր դատախազը»,- ասաց Ալեքսանյանը։

Փաստաբանը նաև հիշեցրեց, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ ասում էր, որ մուրճը վերցնելու են, տալու են բոլորի գլխներին։

«Հիմա այս հայտարարության տիրույթում Բիշարյանն ասում է՝ հանցագործության հատկանիշ չկա»,- նկատեց փաստաբանը և կրկին պնդեց Բիշարյանին դատարան հրավիրելու միջնորդությունը։

Դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի փաստաբանի միջնորդությունը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:22
«Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանը նշանակվի, ապա կնշանակի, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ միասին, Նիկոլը հանձնում է սորոսականներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական «մատաղից» հետո Նիկոլ Փաշինյանը կանգնած է կադրային լուրջ խնդրի առջև՝...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը, հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երբ Բարձրագույն դատական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում` քննարկվելու էին վերջին կադրային փոփոխությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում իրավիճակը թեժ է ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ով է փոխարինելու Գնել Սանոսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Գնել Սանոսյանի պաշտոնանկությունից հետո իշխանական թիմում շատերի աչքն այդ յուղոտ պաշտոնի վրա է,...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «56-ամյա կնոջ մահից հետո «Արթկոսմեդ»-ը կրկին վերսկսել է վիրահատությունները։...
Աղբյուր` Panorama.am
08:40
Արփինե Սարգսյանը կնշանկավի ՆԳ նախարար
Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար։ Սոցցացնցերի իր էջերում հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Փաշինյանը ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել և դրանից հետո միայն կատարել Ալիևի պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլոր...
Աղբյուր` Panorama.am
23:40
Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումը կայացվել է այսօրվա ՔՊ վարչության նիստում
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր կդնի: Այս որոշումը կայացվել է այսօր կայացած ՔՊ վարչության նիստում: Աղազարյանի հետ կապ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Միրզոյանը և Բերբոքն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն...
Աղբյուր` Panorama.am
22:59
Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա
Մայրաքաղաք Երևանում միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն ընդառաջ ոլորտում մենաշնորհ դիրք զբաղեցրած «Tellcell» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
22:27
Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանում
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված...
Աղբյուր` Panorama.am
22:00
Վրացական ընդդիմադիր պատգամավորնը պահանջում են ընտրությունները հակասահմանադրական ճանաչել
Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ի...
Աղբյուր` Panorama.am
21:47
Ընթանում է Միրզոյան-Բերբոք հանդիպումը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ  Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի...
Աղբյուր` Panorama.am
21:06
Ովքեր կփոխարիներն Արգիշտի Քյարամյանին և Սասուն Խաչատրյանին
«Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարք Ն.Ս. իգնատիոս Աֆրամ Բ.-ի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:10
«Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion»-ով վրաերթի են ենթարկել հետիոտնի
Նոյեմբերի 19-ին, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
19:58
Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը. Արամ Վարդևանյան
ՀՀ նախկին Վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը.Տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը։...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լուսանկար է հրապարակել և գրել. «11 ապրիլի 2023 թ., ք. Ստեփանակերտ, Աշոտ Ղուլյանի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վահագն Չախալյանն արդարացվեց. Փաստաբան
«Հիշեցնեմ, որ «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը և կազմակերպության անդամներ հունիսին ձերբակալվեցին խմբակային...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ակցիային մասնակից ուսանողները փորձել են փակել Թբիլիսիի պողոտան
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները երեքշաբթի օրը փորձել են փակել Թբիլիսիի կենտրոնական Ճավճավաձեի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ուկրաինայի ԶՈւ-ն ամերիկյան ATACMS հրթիռներով առաջին հարվածն են հասցրել ՌԴ-ի խորքում գտնվող ռազմաբազային
Անցած գիշեր ուկրաինական զինված ուժերը 6 ATACMS բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Բրյանսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԿԸՀ-ն սկսել է Եվրաքվեի ձևաթղթերի ստուգումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան
«Զինվորականների 2024թ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և ոչ միայն»
Աղբյուր` Panorama.am
17:45
Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացումը. «Գեղարդ»
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ահազանգում է Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացման մասին։  «Աստվածաշնչում...
Աղբյուր` Panorama.am
17:43
Աղազարյանը հաստատել է, որ հարցաքննվել է
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի...
Աղբյուր` Panorama.am
17:36
Զելենսկին ասել է, թե երբ են լինելու հակամարտության վճռորոշ պահերը
Ուկրաինայում շարունակվող հակամարտության որոշիչ պահերը կլինեն հաջորդ տարի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այսօր դարձել եք վճարունակ ու սոցիալապես անապահով խավի կարիքները ձեզ հետաքրքիր չեն. Փաստաբանը՝ ՔՊ-ականներին
«Այո, ևս մեկ անգամ եմ ասում, 2018-ին դուք չէիք կարող վճարել փաստաբանի անգամ նվազագույն հոնորար։ Այսօր վճարունակ եք դարձել ու ասում եք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}