Թուրքիայում ձերբակալել են «Քրդստանի բանվորական կուսակցության» հետ կապ ունեցող 17 մարդու
Թուրքիայի անվտանգության ուժերն ուրբաթ օրը ձերբակալել են 17 մարդու՝ «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) հետ կապ ունենալու կասկածանքով: Վերջինս Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: CNN Turk հեռուստաալիքի տարածած լուրը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:
Ըստ հեռուստաընկերության՝ ձերբակալությունները կատարվել են հարավային Ադանա նահանգում ՔԲԿ-ի դեմ տարվող հետաքննության ընթացքում։ Խուզարկություններն իրականացվել են Ադանայի դատախազության կողմից տրված թույլտվությունների հիման վրա։
Ձերբակալվածները տեղափոխվել են տեղի ոստիկանական բաժանմունքներ։ Նախնական տվյալներով՝ նրանք գործունեություն են ծավալել ՔԲԿ-ի անունից՝ կուսակցության գործունեությունը քարոզելով սոցիալական ցանցերում։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում