ԿԲ. Ամփոփ տվյալներ՝ ներբանկային շուկայում գործարքների վերաբերյալ
ԿԲ-ն հրապարակել է ներբանկային շուկայում նոյեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարնքերի ամփոփ տվյալներ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 111,439,204 ԱՄՆ դոլար 477.10 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119,766,406 ԱՄՆ դոլար 480.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 482.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,841,293 եվրո 535.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,689,630 եվրո 543.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,506,902,688 ՌԴ ռուբլի 6.42
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 2,089,035,636 ՌԴ ռուբլի 6.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 80.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.1 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 122 մլն դոլար
- ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 126,381,015 մլն դոլար
- ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում