Կառավարության ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին թույլ չեն տալիս մեկնաբանություն թողնել Սոչի ժամանման լուրի ներքո
Կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը Սոչի է ժամանել։ Էջում երկու լուսանկար են հրապարակել, որտեղ երևում օդանավից իջնող Փաշինյանը ու նրան դիմավորող մարդիկ։
«Այստեղ նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը»,-հիշեցնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։
Ուշագրավ է, որ ֆեյսբուքյան էջը վարողները սահմանփակել են լուրի ներքո մեկնաբանություն թողնելու հնարավորություն ունեցող մարդկանց ցանկը։
Նույնիսկ նման սահմանափակումների պարագայում մեկնաբանություն թողած մարդիկ նրան «դավաճան», «թուրքի կոշիկ լիզող» են որակում, կոչ անում ազգի անունից որևէ բանակցություն չվարել։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Ի՞նչ կանեի ես այսօր՝ Սոչիում, եթե լինեի ՀՀ վարչապետը
- Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնել է
- «Հարցեր են կուտակվել». ինչու է Պուտինը Սոչի հրավիրել Փաշինյանին և Ալիևին. ՌԻԱ նովոստի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան